Աստծո անունից սպանություններ իրականացնելը սատանայություն է. Հռոմի պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսին Ֆրանսիայի եկեղեցում զոհվածերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ ասել է, որ Աստծո անունից սպանություններ իրականացնելը սատանայություն է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ես կցանկանայի, որ բոլոր կրոնները խոսեին: Աստծո անունից, հանուն Աստծո սպանությունները սատանայություն են»,-հոգևոր ծառայության ժամանակ ասել է Հռոմի պապը:
Պապը հիշեցրել է, որ նահատակը Հիսուսն է եղել, ով խաչվել է հանուն բոլորի և այդ պահից սկսվել քրիստոնեական նահատակությունը:
«Մենք պետք է աղոթենք բոլոր նահատակների համար»,-ասել է Հռոմի պապը: