Չափավոր սուրճ խմելը նույնիսկ օգտակար է
Օրական երեք բաժակ սուրճը կատարյալ չափաբաժին է: Այն թույլ է տալիս պաշտպանվել Ալցհեյմերի հիվանդությունից, բացահայտել են Հարավային Ֆլորիդայի համալսարանի գիտնականները:
Նման եզրակացություն էր արվել 65-88 տարեկան 124 մարդու ուսումնասիրությունից հետո, որոնց հետևում էին 2-4 տարի:
Պարզվեց, որ թուլամտություն ունեցող մարդկանց մոտ կոֆեինի մակարդակը 51%-ով ավելի ցածր էր:
Պետք է նշել, որ գիտնականներին նախկինում արդեն իսկ հաջողվել էր բացահայտել կոֆեինի ու Ալցհեյմերի միջև առկա կապը, սակայն այս ուսումնասիրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ չափավոր սուրճ խմելը նույնիսկ օգտակար է:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://doctors.am/hy/node/64936