Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են իրադրությունը Ղարաբաղում
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն` հղում անելով ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությանը:
«Տեղի է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարարի հեռախոսազրույցը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որի ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքականությունում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցերը»,- նշված է հաղորդագրությունում:
Բացի այդ Լավրովը շնորհավորել է Նալբանդյանին ՌԴ «Բարեկամության» շքանշանով պարգևատրվելու կապակցությամբ: