ԵԱՀԿ-ի դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ավելի կարևոր է, քան երբևէ. Շտայնմայեր
ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական խորհրդում նախատեսվում է քննարկել օրակարգային բոլոր հիմնական հարցերը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը: Այս մասին հաղորդել է հանդիպման ղեկավար, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին Պոտսդամում: Ասյ մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ներկայիս ճգնաժամերով ծանրաբեռնված աշխարհում ԵԱՀԿ-ի դերը, հավանաբար ավելի կարևոր է, քանի երբևէ հատկապես Ուկրաինայի Արևելքում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում և Եվրոպայի այլ հակամարտություններում ճգնաժամերի կառավարման, ինչպես նաև աշխարհում խաղաղաության և անվտանգության ապահովման գործում»,- հայտարարել է նախարարը:
Ըստ նրա, գերմանական պատվիրակությունը նախատեսում է Պոտսդամում քննարկել այդ բոլոր կարևոր թեմաները, ինչպես նաև միջազգային ահաբեկչության և փախստականների հարցերը: