Օբաման և Էրդողանը կքննարկեն Գյուլենին արտահանձնելու հարցը
Չինաստանում կայանալիք «G20-ի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն իսլամիստ Ֆեթհուլլահ Գյուլենին արտահանձնեու հարցը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Թուրքիայի նախագահի ներկայացուցչին:
Ավելի վաղ, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Թուրքիան համագործակցում են Գյուլենի դեմ ապացույցները գնահատելու համար: ԱՄՆ-ն շարունակում է Գյուլենի մասին նոր տեղեկություններ ստանալ Թուրքիայից, ով մեղադրվում է Թուրքիայում ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեջ:
Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված չէ պաշտպանել մեկին, ով վնասում է իրենց դաշնակցին:
Նշենք, որ ԱՄՆ-ն Թուրքիայի իշխանություններին աջակցել է ռազմական հեղաշրջաման փորձի ժամանակ: