Տիկին Մերկելի սիրտը բաբախում է Ամերիկայի համար. Handelsblatt
Անգելա Մերգելի սիրտը բաբախում է ԱՄՆ-ի համար, այդ պատճառով էլ այն բանից հետո, երբ սկսեց ուկրաինական ճգնաժամը, նա խստորեն քննադատեց Կրեմլի քաղաքականությունը և փորձում է ազդել նրա վրա` չհասկանալով, որ այդպես անել չի կարելի: Այս մասին «Handelsblatt»-ում գրում է գերմանացի քաղաքական գործիչ և քաղաքագիտության պրոֆեսոր Յուրգեն Դիտտբուրները:
«Ինչպե՞ս Մերկելը կորցրեց Գերմանիայի ժառանգությունը» վերնագրով հոդվածում, Դիտտբուրգը հիշում է այն մասին, թե ինչպես է Գերմանիան վերականգնվում և զարգանում 1945 թ-ի «ազգային աղետից հետո»:
Ըստ քաղաքագետի 1998-2005 թվականներին Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը դեռևս վստահ էր աշխարհում Գերմանիայի դերի վրա: Նա աջակցում էր Հարավսլավիա և Աֆղանստան ներխուժումները, սակայն հրաժարվեց ամերիկացիներին հետևել Իրաքում:
Շրյոդերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում էր իր ընկերը: «Սակայն նրա հաջորդը` Անգելա Մերկելը ապարդյուն վատնեց Գերմանիայի հին ժառանգության զգալի մասը»,-գրում է նա:
Գերմանիան կրկին «կարևոր թռչուն» դարձավ և Մերկելը, ով ավելի վաղ լինելով ընդդիմություն, հայտարարել էր այն մասին, որ պատրաստ է զորքերը մտցնել Իրաք, հասկացավ, որ գլխավորում է եվրոպական պետությունների շքերթը: Եվրոպայի ավելի փոքր պետությունների կարծիքը նրան այլևս հետաքրքիր չէր:
«Պուտինի հետ նա սկզբից ուներ լավ հարաբերություններ: Քաղաքականության հետ, սակայն, դա կապ չուներ: Սկզբուն նրանց միավորում էր այն, որ Մերկելը խոսում էր ռուսերեն, իսկ Պուտինը` գերմաներեն: Բայց տիկին Մերկելի սիրտը բաբախում էր Ամերիկայի համար, այդ պատճառով էլ Ղրիմի ճգնաժամից հետո նա դարձավ Կրեմլի ամենավառ քննադատներից մեկը»,-ենթադրում է Դիտտբուրները:
Ըստ նրա, Մերկելը ցանկանում է ազդեցություն ունենալ Մոսկվայի քաղաքականության վրա: Ժամանակին կանցլեր Ադենաուերը գիտեր, որ դա չի աշխատի, ուստի չէր զարգացնում դիվանագիտական հարաբերություններ ԽՍՀՄ-ի հետ:
Ըստ գիտնականի, Անգելա Մերկելի օրոք Գերմանիան կորցրեց մի բան, որին հասել էր 1945 թ-ից հետո: Դա ռազմականացումից հրաժարումն էր:
«Արևմտյան ինտեգրացումից, որի շրջանակներում էին նախորդ կանցլերները դասավորում իրենց հարաբերությունները, մնաց միայն ԱՄՆ-ին «ստրկական ենթակայությունը»,-եզրակացնում է Դիտտբուրները: