Ռուսաստանը չի հրաժարվի միջազգային իր դիրքերից. Նարիշկին
Պետդումայի ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է հրաժարվի միջազգային ասպարեզում իր վարած արտաքին քաղաքականությունից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ռուսաստանի համար արտաքին քաղաքականությունը սրվել է: Կարո՞ղ եք նշել որևէ ժամանակահատված, երբ Ռուսաստանը հանգիստ վիճակում լինի: Այն տարբեր ձևաչափերով մշտապես գտնվել է ճնշումների տակ: Խոսքը նաև ռազմական հարցերին է վերաբերում»,-ասել է Նարիշկինը:
Նրա խոսքով՝ դիմակայելով այդ ճնշումներին՝ Ռուսաստանը միշտ պաշտպանել է իր ազգային շահերը, և միշտ պաշտպանել իր ընկերներին:
«Արտաքին քաղաքականության իր դիրքորոշումից հրաժարվող երկիրը չի կարող ներքին քաղաքականություն վարել»,-ասել է նա: