Դոնալդ Թրամփը հանդիպելու է Մեքսիկայի նախագահի հետ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հանդիպելու է Մեքսիկայի նախագահ էնրիկե Պենյա Նյետոի հետ չորեքշաբթի՝ օգոստոսի 31-ին: Այս մասին Թրամփը հայտնել է Twitter-ի իր էջում:
«Ես հրավեր եմ ստացել Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պոնյա Նյետոյից և անհամբեր սպասում եմ մեր վաղվա հանդիպմանը»,- գրել է Թրամփը:
Մեքսիկայի նախագահի Twitter-ի էջում նույնպես հայտնել էին, որ հրավեր ուղարկեվել է Թրամփին և նրա մրցակից Հիլարի Քլինթոնին: