ԵՄ-ն պետք է մշտապես երկխոսության մեջ լինի Բելառուսի և Թուրքիայի հետ. Լեհաստան
ԵՄ-ն պետք է մշտապես երկխոսության մեջ լինի Բելառուսի և Թուրքիայի հետ, այլապես, նրանք կարող են ուրիշի հետ երկխոսություն սկսել: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Չորեքշաբթի, Վարշավայում կոնֆերանս տեղի կունենա «Համերաշխության և ինքնիշխանության» Եվրոպական խորհրդարանի ղեկավարների մասնակցությամբ:
Մասնակից երկրների թվում կլինեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Բոսնիա և Հերցեգովինայի, Չերնոգորիայի, Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Սերբիայի, Թուրքիայի և Ուկրաինայի խորհրդարանների ներկայացուցիչները:
«Բելառուսն ու Թուրքիան այն կարևոր երկրներն են, որոնց հետ պետք է միշտ երկխոսություն մեջ լինել և տեղեկանալ նրանց ծրագրերի մասին: Մենք ցանկանում ենք, որ նրանք մոտ լինեն եվրոպական կառույցներին, գոնե մշակութային հարցերով»,-ասվում է հաղորդագրությունում: