Քրդերի մեծամասնությունը լքել է Եփրատի գետի արևմտյան ափը
ԵՄ հարցերով թուրք նախարար Օմեր Չելիկը հայտարարել է, որ Սիրիայում քրդական ինքնապաշտպանական միավորման մեծ մասը լքել է Եփրատ գետի արևմտյան ափը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Քուրդ զինյալների մեծ մասը Եփրատի արևտյան մասից տեղափոխվել են դեպի արևելեք: Արևելյան մասում սակայն դեռևս մնացել է նրանց մի մասը, ինչն անթույլատրեի է»,-ասել է Չելիկը:
Նշենք, որ թուրքական բանակն անցյալ շաբաթ գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսում՝ պայքարելով «ԻՊ»-ի դեմ:
ԱՄՆ քննադատել է Թուրքիայի գործողությունները Սիրիայում, ասելով, որ պայքարը շարունակեն ոչ թե քրդական ուժերի, այլ՝ «ԻՊ»-ի զինյալների դեմ: