Հայկական ԱԷԿ-ը և Սեյիդովի ոտանավորը
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում օգոստոսի 29-ին տեղի ունեցած՝ «Աշխարն առանց միջուկային զենքի» խորագրով միջազգային կոնֆերանսում ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը կրկին հանդես է եկել հակահայկական կոչերով: «Բնապահպան» Սեյիդովին շատ է անհանգստացնում Մեծամորի ատոմակայանը: Թե ի՞նչ կապ ուներ այս կոնֆերանսը Հայկական ԱԷԿ-ի հետ ոչ ոք չհասկացավ: Դա կռահել էր նաև ազերի երեսփոխանը,որն իր հիմար և թեմային չվերաբերող ելույթը «քողարկելու» համար որոշեց գոհացնել հրավիրող կողմին և ընթերցել, ինչպես ինքն ասեց,մեկ օր առաջ իր գրած ոտանավորը:
Բոցաշունչ այս ասմունքը բուռն ընդունվեց դահլիճի կողմից: Այդ ստեղծագործության մեջ Սեյիդովը մի արդար բան էր գրել: Նա ղազախներին անվանեց ադրբեջանցիների քոչվոր եղբայր: Սամեդ Սեյիդովն ընդունեց,որ իրենք էլ ղազախների պես քոչվոր են: Այսինքն, ազերի պատգամավորն ընդունում է, որ իրենք քոչելով են հասել Հարավային Կովկաս, և որ այն տարածքը,որը նրանք Ադրբեջան են անվանում նրանց հայրենիքը չէ:
Սեյիդովի քծնանքախառը ելույթն արդեն հասանելի է համացանցում: Իսկ ազերիական ԶԼՄ-ները այն շատ ակտիվ տարածում են:
Բաքվի անտաղանդներն իրենց միջակությունը ցույց տալու համար շատ են սիրում դիմել էպիստոլյար ժանրին...Ադրբեջանի նախագահի դուստրը՝ Լեյլա Ալիևան իր սեռական անբավարավածությունը ևս դրսևորում է ոտանավորների տեսքով: Հիմա էլ Սամեդ Սեյիդովը,որը բավական երկար ժամանակ է սևեռված է հայերի վրա ոտանավորներ է սկսել գրել:
Գագիկ Համբարյան. ֆեյսբուք: