Թայֆուն՝ Ճապոնիայում. կան զոհեր
Ճապոնիայում հզոր թայֆունի արդյունքում մահացել է 9 մարդ: Այս մասին հայտնել է NHK-ը:
Հայտնի է, որ նրանց մարմինները հայտնաբերվել են ծերանոցում՝ Հոնսյու կղզու հյուսիս-արևելքում: Մահվան պատճառը դեռ հայտնի չէ:
Թայֆունի հետևանքով արդեն չեղյալ է հայտարարվել ավելի քան 100 չվերթ, դադարեցրել են դպրոցների աշխատանքները, էվակուացրել բնակիչներին:
Ավելի վաղ ,հայտնի էր դարձել, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կդադարեցնի Աֆրիկա իր այցը՝ սպասվող թայֆունի պատճառով: