Կրակոցներ՝ ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում
Ամերիկյան Արիզոնա նահանգում անհայտ անձը կրակ է բաց թողել հիվանդանոցի ավտոկանգառում: Այս մասին հայտնել է Arizona Daily Star-ը:
Նշվում է, որ ներկա պահին հիվանդանոցը շրջափակման մեջ է:
Ոստիկանության աշխատակիցները ստուգում են անցկացնում:
Ներկա պահին պարզվում են միջադեպի հանգամանքները: