Գերմանիայի ԱԳՆ-ն հանդես է եկել Ռուսաստանի՝ «G8» վերադառնալու օգտին
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես է եկել Ռուսաստանի՝ «G8» վերադարձի օգտին` Սիրիայի և Ուկրաինայի հարցով առաջընթացի դեպքում: Այս մասին նա հայտնել է RedaktionsNetzwerks Deutschland թերթին:
«Սիրիայի և Ուկրաինայի հակամարտությունները ցուցադրում են մեր շահագրգռվածությունն այն բանում, որ Ռուսաստանը ետ չմղվի աշխարհի առաջատար տնտեսությունների սերտ համագործակցությունից: Բանալին դեպի «G8» գտնվում է Մոսկվայում»,- հայտնել է Շտայնմայերը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանն առաջընթաց ունենա Սիրիայի և Ուկրաինայի հարցի շուրջ: