Վաղն իր դռները կբացի մեր պետության հենասյուներից մեկը՝ դպրոցը
Վաղվանից մեկնարկվում է նոր ուսումնական տարին: Մեր պետության հենասյուններից մեկը՝ դպրոցը, իր դռներն է բացելու: Մեր դպրոցներում առկա է մի արատավոր երևույթ, որը թերևս մնացել է խորհրդային տարիներից: Այդ գնահատման մեխանիզմը փոխանակ լինի երեխային ոգևորող միջոց, այսօր դարձել է կատարյալ պատուհաս բոլորիս գլխին:
Դասարանում լավ սովորող բանվորի երեխան, ումից թեմատիկ աշխատանքն արտագրում է ուսուցչի երեխան, ստանում է ցածր գնահատական, այն ինչ հենց արտագրած աշակերտը ստանում է բարձր գնահատական: Սա բազմաթիվ դեպքերից մեկն է ընդամենը: Կամ, դպրոցում պարապմունքներ անցկացնող ուսուցիչը միտումնավոր երեխաներին ցածր է գնահատում, որ իր մոտ պարապմունքի գնան, իսկ երբ գնում են պարապմունքի՝ երեխաների գնահատականը կտրուկ բարձրանում է:
Սիրելի՛ ուսուցիչներ, այնպես արեք, որ ձեր աշակերտների հուշերում մնաք որպես մաքրամաքուր ու ազնիվ կերպար, ինչպես այսօր իմ հուշերում իմ ուսուցիչներն են, բացառությամբ մեկի, ով կյանքի չգրված օրենքով այսօր իր պատիժն է ստանում կալանավայրում:
Կարեն Հովհաննիսյան. ֆեյսբուք: