Նավթի համաշխարհային գները՝ օգոստոսի 31-ի դրությամբ
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային գործարքների ընթացքում նավթի համաշխարհային գները տատանվում են: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով գործարքների արդյունքներին:
«WTI» ապրանքանիշի թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) աճել են 0.06 տոկոսով` հասնելով մեկ բարելի համար 46.38 դոլարի:
«Brent» նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի «ICE Futures» բորսայում աճել են 0.10 տոկոսով` հասնելով մեկ բարելի համար 48.42 դոլարի: