Առանց փոփոխությունների երկիրը շնչահեղձ կլինի
«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում գրում է.
«Այս տարվա հուլիսին պետական բյուջեն կրկին թերակատարվել է: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ այս տարվա հուլիսին, անցած տարվա համեմատ, 1,5 միլիարդ դրամով պակաս հարկեր են հավաքագրվել:
Այս երեւույթի վրա, իհարկե, կարելի էր աչք փակել, եթե Հայաստանի տնտեսությունում այնպիսի զարգացումներ տեղի ունենային, որոնք հույս կներշնչեին, որ առաջիկայում իրավիճակը կշտկվի: Սակայն Հայաստանում շարունակում են թևածել համընդհանուր հուսահատությունը և վաղվա օրվա նկատմամբ անվստահությունը: Ու այս երեւույթի միակ եւ հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի քաղաքական կյանքը միշտ նույնն է:
Մանրամասները՝«Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։