Քոչարյանն իր տարեդարձը կնշի Հայաստանից դուրս
Այսօր՝ օգոստոսի 31-ին, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեդարձն է, նա դառնում է 62 տարեկան:
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Թե որտեղ է այժմ նա և ինչպես է նշելու տարեդարձը, դժվար է ասել։ Նրա գրասենյակի ղեկավարը` Վիկտոր Սողոմոնյանը, մեզ ասաց, որ 2-րդ նախագահը տարեդարձը կնշի արտերկրում: Նա 2 օր առաջ է մեկնել Հայաստանից, իսկ թե կոնկրետ ուր, խուսափեց ասել»: