Ֆրանսիայում «Coca-Cola»-ի գործարանում 50 միլիոն եվրոյի կոկաին են հայտնաբերել
Ֆրանսիայի Մարսել քաղաքի մոտակայքում գտնվող «Coca-Cola» ընկերության գործարանում աշխատողները գտել են մոտ 370 կգ կոկաին, որը արժե մոտ 50 միլիոն եվրո: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով ֆրանսիական «Lorient le Jour»-ին:
Թմրանյութը փաթեթավորված է եղել պլաստիկե պարկերում և տեղակայված է եղել արկղի մեջ: Իսկ արկղը գործարան է բերվել Լատինական Ամերիկայից:
Ոստիկանության աշխատակիցները հետաքննություն են իրականացնում: