«ԻՊ»-ը տեղեկություն է տարածել իր առանցքային լիդերներից մեկի մահվան մասին (լուսանկար)
«Իսլամական պետության» կողմից տեղեկություն է տարածվել, որ կառույցի առանցքային լիդերներից Աբու Մուհամմադ ալ-Ադնանին («ԻՊ»-ի խոսնակը) սպանվել է ավիահարվածից Հալեպ նահանգի հյուսիսում:
Եթե տեղեկությունը ճիշտ լինի, ապա դա նշանակում է, որ «ԻՊ»-ի առանցքային որոշ դեմքեր մոտ են գտնվում Թուրքիա-«ԻՊ»-քրդեր-ընդդիմադիր ուժեր բախումների թատերաբեմին և հենց Սիրիայի հյուսիսում գտնվելով են ղեկավարում իսլամականների ռազմգործողությունները:
Պետք է նաև նշել, որ 2016 թ. ընթացքում «ԻՊ»-ի մի շարք լիդերներ են սպանվել հենց ավիահարվածներից: Դա թույլ է տալիս մտածել, որ իսլամականների շրջանում հետախուզական ցանց է գործում, որի տրամադրած տեղեկությունների հիման վրա օդային հարվածները հասցեատերերին են հասնում:
Սարգիս Գրիգորյան, Ֆեյսբուք: