Վրաստանում ՀՀ դեսպանը խնդրել է Վրաստանի դատախազությանն ազատ արձակել ուրանի իրացման գործով մեղադրյալին
Այս տարվա ապրիլ ամսին Վրաստանի և Հայաստանի քաղաքացիները Թբիլիսիում փորձել էին վաճառել Ուրան-238 ռադիոակտիվ նյութը 200 միլիոն ամերիկյան դոլարով և ձերբակալվել են Վրաստանի պետական անվտանգության ծառայությունների կողմից: Այս մասին հաղորդում է «Sputnik-Gruzia»-ն:
Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը դիմել է Վրաստանի դատախազությանը` խնդրագիր ներկայացնելով, որպեսզի գործով 6 ձերբակալվածներից մեկի` ՀՀ քաղաքացի Աշոտ Գորոյանի համար ընթացակարգային գործարք ձևակերպվի: Այս մասին հաղորդել է ձերբակալվածի փաստաբան Թեմուր Գոգսաձեն: Վրաստանի պետանվտանգության ծառայությունը ապրիլի 18-ին հաղորդել էր ՀՀ քաղաքացիներ Աշոտ Գորոյանի, Միհրան Մովսիսյանի, Հայկազ Հովակիմյանի և Վրաստանի 3 քաղաքացիների ձերբակալման մասին: Նրանք մեղադրվել են Ուրան 238-ի ապօրինի ձեռքբերման և վաճառքի մեջ: Ըստ հետաքննության տվյալների, մեղադրյալները պատրաստվում էին Թբիլիսիում վաճառել միջուկային նյութը 200 դոլարով:
«Կարող եմ հաստատել, որ Աշոտ Գորոյանի վերաբերյան նման խնդրագիր կա: Ընդգծում եմ ևս մեկ անգամ, որ պարոն դեսպանը դիվանագետ է, և հավանաբար, նա կանի նույնը նաև ՀՀ մյուս քաղաքացիների նկատմամբ: Մենք խնդրագիր ենք ներկայացրել դատախազությունը օգոստոսի 10-ին»,-նշել է Գոգսաձեն:
Դեսպանը և փաստաբանը խնդրագիրը մեկնաբանել են նրանով, որ Գորոյանն այդքան էլ ներգրավված չի եղել հանցագործությանը, ինչպես մյուս մեղադրյալները, բացի այդ նա խնդիրներ ունի առողջության հետ:
Իսկ ԶԼՄ-ները լուրեր են տարածել, որ Գորոյանից բացի ևս 4 մեղադրյալներ խնդրել են Վրաստանի դատախազությանը ընթացակարգային գործարք ձևակերպել: Գործի յուրահատկությունից ելնելով` Թեմուր Գոգսաձեն հրաժարվել է խոսել դատավարական դժվարությունների մանրամասների մասին:
Վրաստանի դատախազությունն ընթացակարգային գործարք ձևակերպելու մասին որոշումը պետք է ընդունի երկու շաբաթվա ընթացքում: Հերթական դատական լսումը նշանակված է սեպտեմբերի 1-ին: