Ռունին կավարտի իր ելույթները Անգլիայի հավաքականում
Անգլիայի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագ Ուեյն Ռունին իր ելույթները կավարտի ազգային թիմում 2018 թվականի աշխարհի առաջնությունից հետո: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «The Daily Mail»-ին:
«Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունն ինձ համար վերջին հնարավորությունը կլինի` ազգային հավաքականի մակարդակով ինչ-որ բանի հասնելու: Հուսով եմ՝ մենք կկարողանանք մրցաշրջանն ավարտել ուրախ նոտայով»,- նշել է Ռունին:
Ավելի վաղ Անգլիայի հավաքականի մարզիչ Սեմ Էլլարդայսը հաստատել էր, որ Ռունին կմնա հավաքականի ավագը:
Ռունին առաջին անգամ հավաքականում խաղացել է 17 տարեկան հասակում՝ դառնալով հավաքականի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Ընդհանուր հաշվով նա 115 հանդիպում է անցկացրել հավաքականի կազմում:
Անգլիական թիմը հաջորդ հանդիպումը կունենա սեպտեմբերի 4-ին՝ ըննդեմ Սլովակիայի: