Կենսաբանները՝ հարբելու բուն պատճառի մասին
Ալկոհոլի խրոնիկ կիրառումը գրեթե ամբողջությամբ նվազեցնում «PRDM2» ֆերմենտի արտադրությունը, որը հանգեցնում է վարքագծի վերահսկողության խանգարման: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«PRDM2»-ն արտադրվում է ուղեղի նյարդային բջիջներում: Այն կարգավորում է այն գեների ակտիվությունը, որոնք ներգրավված են նեյրոններին ազդանշան տալու գործընթացում: Առնետների վրա փորձից հետո մասնագետները հայտնել են, որ որքան քիչ է արտադրվում այս ֆերմենտն, այնքան վարքագիծն անվերահսկելի է դառնում:
Օրինակ, առնետները շարունակել են օգտագործել ալկոհոլ նույնիսկ այն դեպքում, երբ այն արդեն անհանգստացրել է իրենց: