Աբու Դաբիում երկնաքեր է այրվել (տեսանյութ)
Միացյալ Արաբական Էմիրություններում օգոստոսի 30-ին 28 հարկանի երկնաքեր է այրվել: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Ականատեսները հայտնել են, որ երկնաքերը սկսել է այրվել տեղի ժամանակով 11:00-ին:
Դեպքի վայրում 2 ժամ շարունակ աշխատել են փրկարարական ծառայությունները՝ ուղղաթիռների մասնակցությամբ:
Երկնաքերի բռնկման պատճառը օդորակիչի աշխատանքի խափանումն է եղել: Բարձրահարկ շենքի և շրջակա տարածքի հյուրանոցների մարդկանց տարհանել են: Բարեբախատաբար, տուժածներ չկան: