Պուտինը Օլանդի և Մերկելի հետ առանձին հանդիպում կունենա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում կայանալիք «G20»-ի գագաթաժողովի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ առանձին հանդիպում կունենա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ Մերկելի հետ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին, իսկ Օլանդի հետ Պուտինի հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին:
Ավելի վաղ՝ օգոստոսի 23-ին Պուտինը, Օլանդն ու Մերկելը պայմանավորվել էին «G20»-ի շրջանակներում հանդիպել:
Գագաթաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 4-5-ը: