Շվեյցարիայում ռազմական օդանավ է կործանվել
Նախօրեին Շվեյցարաիաում «McDonnell Douglas F/A-18С» ռազմական ինքնաթիռն անհետացել էր ռադարներից: Որոնողական ջոկատն այսօր օդանավը կործանված է գտել Ալպերում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Եղանակային վատ պայմանները խոչընդոտում են լիարժեք կատարել որոնողական աշխատանքները: Օդաչուի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:
Նշվում է, որ Շվեյցարիայում, վերջին 3 տարում ռազմական օդանավի կործանման 3-րդ դեպքն է գրանցվում: