ԱՄՆ-ը պատրաստ է ՌԴ-ի հետ քննարկել հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման հարցը. դեսպան
Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Թեֆտը հայտնել է ռուսական ղեկավարության հետ ՆԱՏՕ-ի կողմից Լեհաստանում և Ռումինիայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման հարցը քննարկելու պատրաստակամության մասին: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Մենք ՆԱՏՕ-ի կողմից, Ամերիկայի կողմից ռուսական կողմին հաղորդագրություններ ենք հասցրել, որ դա նրանց համար սպառնալիք չէ: Մենք առաջարկել ենք խորհրդակցություններ անցկացնել, սակայն ռուսական կողմի նախաձեռնությամբ խորհրդակցություններ չեն եղել»,- հայտնել է նա:
Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել «ցանկացած պահի»: