Գերմանիայի ԱԳՆ-ի նպատակը ՌԴ- հետ հարաբերությունների բարելավումն է. Շտայնմայեր
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության նապատակը Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումն է: Այս մաին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հայտարարությանը:
«Գերմանիայի և Ռուսաստանի հարաբերությունները չպետք է ապոկալիպսիսային տրամադրությամբ լինեն: Մենք պետք է ամեն բան գործադրենք վերացնելու համար դժվարությունները: Մեր առաջնահերթ խնդիրն է կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը»,-ասել է Շտայմայերը:
Շտայնմայերի խոսքով՝ ճգնաժամային ոչ մի լուրջ իրավիճակ չի կարող առանց Ռուսաստանի մասնակցության կարգավորվել: