Ամեն ինչում Պուտինն է մեղավոր. ամերիկյան թերթը ծաղրել է Քլինթոնին
Ամերիկյան պահպանողական «Breitbart» պորտալը ծաղրել է Հիլարի Քլինթոնի խոսքը, որով նա քննադատել է Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Politico»-ին:
Հինգշաբթի օրը Քլինթոնը քննադատել է Թրամփին, իսկ Վլադիմիր Պուտինին անվանել «գլոբալ ծայրահեղ ազգայնականության կնքահայր»: Քլինթոնը քննադատել է նաև Թրամփի նախընտրական ընկերության մենեջեր Սթիվեն Բեննոնին՝ «Breitbart» պորտալի նախկին տիրոջը:
Պորտալը թվիթթերյան հրապարակում է արել՝ Քլինթոնի «Photoshop»-ով արված լուսանկարը՝ փայլաթիթեղով գլխարկով: Գրառումն ուղեկցվում է «Այս ամենի հետևին Պուտինն է կանգնած» խոսքերով: