Սպիտակ տունը ՌԴ-ի մասին կոշտ հայտարարություն է արել
ԱՄՆ-ի քարտուղարությունը կարծում է, որ Ռուսաստանի աջակցությունը Սիրիայի կառավարությունը դժվարացնում է կոնֆլիկտի լուծումը և «սնում է» այդ երկրում ծայրահեղականությանը: Այս մասին հայտնում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեսթը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Որքան շատ Ռուսաստանը կաջակցի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, այքան ավելի դժվար կլինի Սիրիայում խաղաղ որոշման հասնել»,- հայտնել է նա ճեպազրույցի ընթացքում:
Էրնեստը «ՌԴ-ի ռազմավարությունում ներքին հակասություն» է տեսել: «Ռուսները հայտնում են Սիրիայում քաղաքական իշխանության փոխանցման գործընթացի մասին, սակայն միաժամանակ խորապես աջակցում են Ասադին»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ «դա միայն Սիրիայում սնում է ծայրահեղականությանը»: