«Նովոսիբիրսկ-Մոսկվա» չվերթի ժամանակ ուղևորը բռնաբարել է 9-ամյա աղջկան
«Նովոսիբիրսկ-Մոսկվա» չվերթի ժամանակ ուղևորը բռնաբարել է իր կողքին նստած 9-ամյա աղջկան: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ռուսաստանի ավիափոխադրումների վարչության մամուլի խոսնակը հայտարարել է ,որ աղջիկը Մոսկվա է թռել մեծահասակների ուղեկցությամբ:
Սեռական բռնություն կատարած ուղևորը Տամբովի մարզի 44-ամյա բնակիչ է եղել: Երեխան Մոսկվա հասնելուն պես մորը պատմել է տեղի ունեցածի մասին, ովքեր իրենց հերթին այդ մասին հայտնել են ոստիկանությանը:
Ոստիկանությունը հանցագործի նկատմամբ քրեական հետախուզում է հայտարարել: