2-րդ հարկի պատուհանից ընկած Գյումրու 61-ամյա բնակիչը կես ժամ անց հիվանդանոցում մահացել է
Օգոստոսի 25-ին` ժամը 09:55-ին, «Գյումրի» բժշկական կենտրոն էր ընդունվել տարբեր մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացի: Նա 1955 թվականին ծնված Ս.Ա.-ն, ով տեղափոխվել է շտապ բուժօգնության մեքենայով: Այս մասին Operativ.am-ի թղթակցին հայտնեցի «Գյումրի» բժշկական կենտրոնի տեղեկատվական բաժնի ղեկավարը:
«Տուժածի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, տրավմատիկ շոկ, երկու կողմերից թոքերի պատռվածք, աջ ազդրի փակ կոտրվածք, մարմնի տարբեր մասերի սալջարդ, վերքեր և քերծվածքներ, զույգ վերին վերջույթների նախաբազուկների կտրված, ինֆեկցված վերքեր: Ստացել է համապատասխան բուժօգնություն: Ստացված վնասվածքներն անհամատեղելի են եղել կյանքի հետ, հիվանդը մահացել է 10:30-ին:»,-ասաց Նարեկ Կիրակոսյանը: