Իտալիայում օգոստոսի 27-ը հայտարարվել է սգո օր
Իտալիայի ղեկավարությունը որոշում է կայացրել հայտարարել օգոստոսի 27-ը սգո օր` ի հիշատակ երկրաշարժի զոհերի: Այս մասին գրում է ANSA-ն՝ հղում տալով երկրի վարչապետ Մատեո Ռենցինի կատարած հայտարարությանը:
Ինչպես նշվում է, որ Ասկոլի-Պիչենո քաղաքում այդ օրը տեղի կունենա զոհերի թաղման արարողությունը:
Բոլոր պետական հիմնարկներում կիջեցվեն պետական դրոշները: