Իտալիայում երկրաշարժից հետո մոտ 1000 հետցնցում է գրանցվել
Իտալիայի կենտրոնում տեղի ունեցած երկրաշարժից հետո մոտ 1000 հետցնցում է գրանցվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 267-ի:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 06.08-ին տեղեկություն էր ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել էր 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում: