Հունգարիան սկսում է երկրորդ պարսպի կառուցումը` փախստականներից պաշտպանվելու համար
Հունգարիան նախատեսում է կառուցել երկրի հարավում պարիսպներ` միգրանտներից պաշտպանվելու համար: Այս մասին հայտնել է Reuters-ը` հղում տալով երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի կատարած հայտարարությանը:
Օրբանը հայտնել է, որ նոր պարիսպը կկառուցվի առկա պարիսպի երկայնքով: Այն կպահի հարյուրավոր և հազարավոր փախստականների, եթե Թուրքիայի միգրացիոն քաղաքականությունը փոխվի:
Վարչապետը մանրամասնել է, որ այն կլինի ավելի ամուր պաշտպանիչ կառույց:
Ավելի վաղ Հունգարիայի Եվրոխորհրդարանի պատգամավոր Դյերդ Շոֆլինն առաջարկել էր սահմանային պարիսպների վրա խոզի գլուխներ կախել` փախստականներին վախեցնելու համար, ովքեր կփորձեն անցնել Հունգարիայի սահմանը: