Պուտինը ընդունել է Քադիրովի հրավերը՝ ձյուդոյի մարզումներին մասնակցելու համար
Ռամզան Քադիրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ խոսել է երկրի սպորտային ձեռքբերումների մասին և Պուտինին հրավիրել է ձյուդոյի մարզումների: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մենք զարգացնում ենք ձյուդոն և սպորտի այլ ձևեր: Մեզ համար, կարելի է ասել, որ այն առաջնահերթություն է հանդիսանում: Հուսամ, որ մի օր կմասնակցեք մեր մարզումներին»,-ասել է Քադիրովը:
ՌԴ նախագահն ընդունել է հրավերը և ասել, որ սիրով կմասնակցի:
Քադիրովը նաև նշել է, որ առաջախաղացում է նկատվում նաև արդյունաբերական արտադրության մեջ: