Վարդենիս-Շատվան ճանապարհին հայտնաբերվել է դի
Օգոստոսի 26-ին, ժամը 09.21-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շատվան ճանապարհահատվածի 6 կմ-ում նկատվել է տղամարդու դի:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հայտնաբերվել է Շատվան գյուղի բնակիչ Վ. Գ.-ի դին (ծնված 1941թ):