Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի գլխամասը պատվել է Իտալիայի դրոշի գույներով
Նյու Յորքում Համաշխարհային առևտրի կենտրոնի գլխամասը պատվել է Իտալիայի դրոշի գույներով` ի հիշատակ երկրաշարժի զոհերի: Այս մասին հայտնել է PIX11-ն:
Հայտնի է, որ նմանատիպ որոշում կայացրել է քաղաքապետ Էնդրյու Կուոմոն՝ ի հիշատակ 250 զոհերի:
«Իտալիայի ժողովուրդը քաջություն և հաստատակամություն դրսևորեց: Նյու Յորքի բնակիչները մտածում և աղոթում են իտալացիների համար»,- ասել է Կուոմոն:
«Նյու Յորքը պատրաստ է Իտալիային օգնել մոտակա շաբաթերի և ամիսների ընթացքում, այնպես, ինչպես իտալացիներն օգնեցին Նյու Յորքի բնակիչներն, երբ դա անհրաժեշտ էր»,- ասել է նա: