Ժողովուրդը շուտով էլ ավելի կհասունանա
Ժողովրդի մոտ հայտնի դառնալու, նրա համակրանքին արժանանալու նպատակով շատերը դիմեցին իշխանություններին անողոքաբար քննադատելու էժան հնարքին:
Ժամանակի ընթացքում ժողովուրդը հասունացավ, տեսավ, որ իշխանություններին քննադատելուց ոչինչ դեպի լավը չի փոխվում, և հիմա արդեն ժողովուրդն ամբիոն բարձրացողներից իրավիճակից ելք է ուզում լսել: Բայց այդ շատ շատերը, որ ունակ չեն ելքը տեսնելու և ելքից խուսալու, ալիքի վրա մնալու, իրենց անձը մոռացումից փրկելու նպատակով սկսել են հաճախակիացած գրաֆիկով է՛լ ավելի անողոքաբար քննադատել իշխանություններին, է՛լ ավելի ահարկու գույներով ներկայացնել իրականությունը:
Բայց ժողովուրդը շուտով էլ ավելի կհասունանա ու բացառապես ելքից խոսացողներին ուշք կդարձնի, և այդ շատ շատերը կհայտնվեն լուսանցքում:
Այդ ժամանակ արդեն ֆոնային աղմուկ ու փոշի չի լինի, և ելքը կդառնա տեսանելի:
Արծրուն Պեպանյան. ֆեյսբուք: