Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ մահաձորձ է կատարվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ մահափորձ է իրականացվել: Օգոստոսի 25-ին կուսակցապետի ավտոշարասյունը, երբ անցնելիս է եղել Արդվին նահանգի Շավշաթ քաղաքով, ենթարկվել է հարձակման:
Ըստ նախնական տվյալների՝ հարձակումն իրականացրել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները: Փոխհրաձգության հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել երկու ժանդարմեր, ովքեր ուղեկցում էին կուսակցապետի ավտոշարասյունը:
Կարեն Հովհաննիսյան. ֆեյսբուք: