Նավթի համաշխարհային գները` օգոստոսի 26-ի դրությամբ
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային գործարքների ընթացքում նավթի համաշխարհային գների աճ է նկատվել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով գործարքների արդյունքներին:
«WTI» ապրանքանիշի թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) աճել են 0.04 տոկոսով` հասնելով մեկ բարելի համար 47.31 դոլարի:
«Brent» նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի «ICE Futures» բորսայում աճել են 0.20 տոկոսով` հասնելով մեկ բարելի համար 49.57 դոլարի: