Խիստ լարված իրավիճակ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի գրասենյակի մոտ
«Ժողովուրդ»-ը գրում է . «Ըստ Գյումրիից ստացված տեղեկությունների, երեկ երեկոյան խիստ լարված իրավիճակ է եղել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի գրասենյակի մոտ: Ըստ տեղեկությունների, ընդհարվել են ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի` մականունը Ապարիկ և Բալասանյանի թիմակիցները, որի պատճառը մոտակայքում բացված ԲՀԿ նախընտրական շտաբն է:
Այստեղ Վարդևան Գրիգորյանի կողմնակիցները ցուցադրական հավաքներ և աղմկոտ ակցիաներ են կազմակերպել: Բալասանյանի կողմնակիցները փորձել են կարգի հրավիրել, ինչն էլ վեճի պատճառ է դարձել: Բարեբախտաբար, այս անգամ բանն արյան չի հասել, բայց, ըստ ամենայնի, նման լուրեր Գյումրիից դեռ պետք է սպասենք»»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։