Պատերազմն ինքնասպանություն կլինի Ադրբեջանի համար. Զատուլին
Սփյուռքի և ինտեգրացիայի ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրեն Կոնստանտին Զատուլինը «Նոյյան տապան» թերթին տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ Ադրբեջանում իրենք են իրենց փակուղու առաջ կանգնեցնում ռազմական հռետորաբանությամբ և ռազմական պատրաստություններով:
Նրա խոսքով՝ բացի կոնֆլիկտի կողմերի միջև անվստահությունից, կա նաև անվստահության մեկ այլ մակարդակ՝ լիակատար վստահություն չկա Մինսկի խմբի համանախագահների միջև:
«Չնայած, թվում է, որ կոնկրետ ԼՂ խնդրում այդ երկրների դիրքորոշումները մոտ են ինչպես երբեք, նրանք ռազմական որոշման կողմնակից չեն, նրանց համար բացարձակ հրամայական է ուժ չկիրառելը և բանակցային գործընթացի շարունակությունը: Դրա հետ մեկտեղ Ադրբեջանը մշտապես հայտնում է իր՝ ԼՂ հարցը ռազմական ճանապարհով լուծելուն պատրաստ լինելու մասին: Իհարկե, նա բլեֆ է անում, որովհետև բոլորին է հասկանալի, որ այսօրվա տնտեսական հնարավորությունները, նավթային և գազային բարձերը խոցելի են: Ամեն ինչ լուրջ մասշտաբի պատերազմի նժարին գցելը, իսկ պատերազմն արտաքին ուժերի միջամտությանն է բերելու, ինքնասպանություն կլինի, այդ թվում Ադրբեջանի քաղաքական ռեժիմի համար:
Խաղաղ կարգավորումը փոխշահավետ է կոնֆլիկտի երկու կողմերի համար»,- հայտնել է Զալուտինը: