Իտալիայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 250-ի
Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 250-ի: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Rai News 24»-ին:
Վերջին ցնցումները գրանցվել են այսօր ցերեկը՝ 4.3 մագնիտուդ ուժգնությամբ:
Իտալիայի դատախազությունը հայտնել է, որ մի քանի գործ է հարուցվել:
Երկրաշարժի հետևանքով 1.5 հազար մարդ առանց տանիքի է մնացել: Տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել, նրանք ապահովված են սնունդով:
Փրկարարական աշխատանքները, որին մասնակցում է շուրջ 5 000 մարդ, շարունակվում են շուրջօրյա ռեժիմով: Արտակարգ իրավիճակների ներկայացուցիչները հայտնում են, որ փլատակների տակ մնացած անձնանց գտնելու հավանականություն գրեթե չի մնացել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարարները փրկել են 17 ժամ փլատակների տակ մնացած իտալուհուն: