Ռոնալդուն՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ
ՈւԵՖԱ-ի՝ Մոնակոյում տեղի ունեցած գալա համերգի ժամանակ հայտնի դարձավ 2015-16 մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի անունը:
Լավագույնը ճանաչվեց Պորտուգալիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Մրցանակին հավակնում էին նաև Գարեթ Բեյլն ու Անտուան Գրիզմանը: