Խցանումները վնասակար են առողջությանը. գիտնականներ
Սուրրեյի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ ճանապարհատրանսպորտային խցանումները վնասակար են վարորդների և ուղևորների առողջությանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Atmospheric Environment»-ին:
Հետազոտության ընթացքում փորձագետները հայտնել են, որ խցանումների ժամանակ մարդու առղջությանը վնաս ծխային գազերի մակարդակը փակ պատուհաններով ավտոմեքենայում, սակայն միացրած օդորակիչով, 76%-ից ավելի է, քան շարժման ընթացքում: Հենց միացրած օդորակիչի պատճառով է այդ գազը դրսից թափանցում ամտոմեքենա:
Գիտնականներն արդյունքները մեկնաբանում են այսպես. խցանման ժամանակ կանգնած ավտոմեքենան բազմաթիվ մեքենաների շրջակայքում է, և ծխային գազը շրջակայքում ավելանում է: Հետազոտության հեղինակի խոսքով՝ առողջությունը պահպանելու լավագույն միջոցը օդորակիչներն անջատելն է խցանումների ժամանակ և այլ մեքենաներից հնարավորինս հեռու կանգնելը: