Վերջում բոլորը պետք է կարողանան նայել իրար աչքերի մեջ. Օբամեյանգը մեկնաբանել է Մխիթարյանի տեղափոխությունը
Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղընկերն է եղել Դորտմունդի «Բորուսիա»-ում, մեկնաբանել է Հենրիխի տրանսֆերը: Այս մասին գրում է «Express»-ը:
«Վերջում բոլոր ներգրավված անձինք պետք է հաշտվեն դրա հետ, և դու պետք է կարողանաս նայել բոլորի աչքերին: Հարցն այն է, թե ինչպես ես դու դա անում: Եվ որոշ բաներ վերջերս հանրային կերպով արվեցին, ինչը լավ չէ, և որին դու պարտադիր չէ, որ վերաբերվես ինչպես կոլեգա»,- հայտնել է Օբամեյանգը, ով դժգոհ է Հենրիխի տրանսֆերի բանակցությունների ոճից:
Այնուհետև Օբամեյանգը խոստացել է, որ եթե նա լքի «Բորուսիա»-ն, իրավիճակը հարթ կլինի:
Նա հավելել է. «Նրանք, ովքեր գիտեն ինձ, գիտեն, որ ես բաց և արդար մարդ եմ, և ես միշտ այդպիսին կմնամ: Եթե տրանսֆերիս մասին ինչ-որ խոսակցություններ լինեն մի օր, իրերը «հարթ» կդասավորվեն, ես դա խոստանում եմ»: