Մենք ուրիշ ճար չունեինք, ստիպված ստորագրեցինք. նաիրիտցիները՝ ՄԻՊ-ին (տեսանյութ)
Այսօր՝ օգոստոսի 25-ին, մինչ ընթանում էր ՀՀ կառավարության նիստը, կառավարության շենքի դիմաց կրկին քաղաքացիներ էին հավաքվել: Ինչպես նախորդ, այս հինգշաբթի ևս, նրանք իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել՝ պահանջելով իրենց խնդիրներին արագ լուծում տալ:
Նաիրիտցիներն այսօր՝ ինչպես ամեն անգամ, ներկա էին և կրկին պահանջում էին «Նաիրիտ»-ի վերագործարկում, այս անգամ ավելի ակտիվ, քան՝ երբևէ:
Նիստի ավարտից հետո, ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված նաիրիտցիները մոտեցան ՄԻՊ-ին՝ Արման Թաթոյանին: «Նաիրիտ» գործարանի նախկին առաջատար ինժեներ Կարինե Շահվերդյանը ներկայացրեց մանրամասներ իրենց խնդրի հետ կապված:
Մանրամասները՝ տեսանյութում: