«Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը «վատ գործարք» է Եվրոպայի համար. Բայդեն
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը քննադատել է մի շարք եվրոպական երկրների՝ «Հյուսիսային հոսք-2» գազամուղ կառուցելու համաձայնագիրը: Ստոքհոլմ կատարած այցի ժամանակ Բայդենը գազամուղի նախագիծը ողջ Եվրոպայի համար «վատ գործարք» է անվանել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Շվեդական լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ փոխնախագահը մեկնել է Շվեդիա՝ խոսելու վարչապետի հետ, որպեսզի նա դեմ արտահայտվի ռուսական այս նախագծին:
Ամերիկյան կողմը կարծում է, որ գազամուղի կառուցումը կարևոր է ռուսական կողմի համար, որով նա ցանկանում է սեպ խրել եվրոպական երկրների միջև, որոնք ռուսական գազի մատակարարման կարիք ունեն: