Վա՜ր-չա՜-պե՜ տ, դո՛ւրս արի, տե՛ս, թե ովքեր են եկել. «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից (տեսանյութ)
Այսօր՝ օգոստոսի 25-ին, մինչ ընթանում էր ՀՀ կառավարության նիստը, կառավարության շենքի դիմաց կրկին քաղաքացիներ էին հավաքվել: Ինչպես նախորդ, այս հինգշաբթի ևս, նրանք իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել՝ պահանջելով իրենց խնդիրներին արագ լուծում տալ:
Նաիրիտցիներն այսօր՝ ինչպես ամեն անգամ, ներկա էին և կրկին պահանջում էին «Նաիրիտ»-ի վերագործարկում, այս անգամ ավելի ակտիվ, քան՝ երբևէ:
«Նաիրիտ»-ի գործարանի նախկին աշխատակից՝ Նորայր Ղահրամանյանն ասմունքեց Operativ.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ, երբեմն-երբեմն էլ վանկարկեց՝ «Վա՜ր-չա՜-պե՜ տ, դուրս արի, նայի՛ր, տե՛ս, թե ովքեր են եկել» (հաճախ էլ նույնիսկ Արտաշատի բարբառով):